Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի 4 քվեն դարձավ 49

Հունիս 23,2021 13:38

Սյունիքի թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովում հունիսի 23-ին՝ ժամը 10-ին սկսվեց թիվ 35/30 (Եղվարդ գյուղ) ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկը։ 212 ընտրողից 35/30 ընտրատեղամասում մասնակցել էր 207–ը, «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 111 քվե, «Հայաստան» դաշինքը՝ 4։

Վստահված անձանց ներկայությամբ, սահմանված կարգով բացվում էին բոլոր ծրարներն ու գրանցվում նոր արդյունքները։ Երբ հերթը հասավ  N 24-ին՝ «Հայաստան» դաշինքի ծրարին, հայտարարվեց 4, բայց ծրարում թվով շատ քվեաթերթիկներ էին։

ՏԸՀ նախագահ, «Իմ քայլ»–ից նշանակված  Լիլիթ Հարությունյանը զարմացավ՝ «Ի՞նչ 4, 49 քվեաթերթիկ»։ Նկատենք, որ փաթեթում առկա արձանագրության մեջ էլ էր գրված 49, ընտրական ծրարի վրա էլ, սակայն տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացված 2 արձանագրություններում էլ «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկների թիվը նշված էր 4։
Վերահաշվարկից հետո, ստացվեց, որ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկվածների թիվը ոչ թե 4 էր, այլ 49։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930