Լրահոս
Օրվա լրահոսը

Մեքենայի սրահից էին կրակել տուժողի մեքենայի ուղղությամբ. սպանության փորձի համար հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Հունիս 23,2021 17:42

Մայիսի 25-ի երեկոյան «Շենգավիթ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Երևանի Բագրատունյաց փողոցի 27-ամյա մի բնակիչ:

Ախտորոշվել էր հրազենային թափանցող վնասվածք։ Ժամը 19.30-ին այդ մասին հաղորդում ստացվեց ոստիկանության Շենգավիթի բաժնում։ Երիտասարդը բուժհաստատություն էր տեղափոխվել Բագրատունյաց փողոցից։ Հիվանդանոց ու դեպքի վայր մեկնեցին ոստիկանության մի շարք ստորաբաժանումների օպերատիվ խմբեր, այդ թվում՝ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Բագրատունյաց փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 շենքի բակում հայտնաբերվեց տուժողի «ԲՄՎ»-ն։ Մեքենայի վրա կրակոցի հետքեր կային։

Դեպքի վայր եկան նաև քննչական խմբեր ու փորձաքրեագետներ, որոնք զննեցին տարածքը։ Կրակված պարկուճներ չհայտնաբերվեցին։ Վարկած առաջ քաշվեց, որ ինչ-որ մեքենայի սրահից էին կրակել տուժողի մեքենայի ուղղությամբ։ Առաջ քաշված վարկածը հետագայում օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հաստատվեց։

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված աշխատանքի շնորհիվ դեպքից ժամեր անց պարզվեց կասկածվողի ինքնությունը։ Երևանում բնակվող 40-ամյա տղամարդուն հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։

Հունիսի 5-ին նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում։ Հայտնաբերման միջոցառումներին զուգահեռ բացատրական աշխատանք տարվեց: Հունիսի 21-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930