Լրահոս
Օրվա լրահոսը

«Համահայկական ազգային համաձայնությունը հայտարարում է՝ ընտրությունները հակաիրավական և ոչ լեգիտիմ»

Հունիս 29,2021 11:34

Ամփոփելով 2021թ․ Հունիսի 20-ի ԱԺ ընտրությունների արդյունքները, ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ) շարժումը հայտարարում է․

1․ 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, իրեն հռչակեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, և 2021թ․ Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին տեղի ունեցավ այն ինչ տեղի է ունեցել 25 տարի շարունակ․

Ա) Իշխանությունները՝ իշխող վարչախումբը, ամբողջ ծավալով օգտագործել է վարչական ռեսուրսը՝ նախարարությունների, մարզպետարանների և համայնքային իշխանությունների լծակները,

Բ) Իշխանությունների թողտվությամբ տեղի է ունեցել ֆինանսական ռեսուրսների անհավասարաչափ օգտագործում, որը չի՛ կարող համատեղվել ժողովրդավարական «ազատ ու արդար ընտրություններ» սկզբունքի հետ,

Գ) Գործող ՀՀ անիրավական Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում գործադիր և օրենսդիր իշխանության թևերը կենտրոնացված են մեկ կուսակցապետության ձեռքում, և ՀՀ Ազգային Ժողովի յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, որոնք 2021 թվականի արտահերթ ընտրություններին ներկայացան «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ, չձեռնարկեցին որևէ օրենսդրական փոփոխություններ, որպեսզի 2021 թվականին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերն ունենան լուսաբանման և գովազդի հավասար պայմաններ։ Տեղի ունեցավ 1996 թվականից ի վեր՝ «Ով ավելի շատ փող ունի՝ նա կլինի առավել լուսաբանվածն ու գովազդվածը» տարբերակը, որի համաձայն ՀՀ երկու հեռուստատեսային ընկերությունները ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ապահովել են «Հայաստան» դաշինքի, երեքը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, մյուս երկուսը, որի թվում հանրային հեռուստատեսային ընկերությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզչությունը, անհավասար պայմաններ պարտադրելով ընտրարշավին մասնակցող մյուս քաղաքական միավորներին։

Դ) Իշխող ուժն իր «ֆեյքերի ֆաբրիկայով» օգտագործել է կեղծիքների տարածում համացանցերում։

2․ «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ իշխող քաղաքական ուժը 2021 թվականի Հունիսի 20-ի ընտրություններին, ինչպես 2018 թվականին, օգտագործեց «ԸՆԴԴԵՄ ԹԱԼԱՆՉԻ ՀՆԵՐԻ» կարգախոսը՝ շահարկելով հասարակության մեջ արմատացած «սոցիալական անտագոնիզմ» օբյեկտիվ և որոշիչ հանգամանքը, սակայն հասարակությանը չառաջարկեց համակարգային փոփոխության որևէ տարբերակ, քանի որ ՔՊ-ի թիմում պակաս չէին օլիգարխիայի ներկայացուցիչները, իսկ իրենք իրենց ընդդիմադիր հայտարարած ուժերը, որոնք այս առումով նույնպես ՍՆԱՆԿ էին, չփորձեցին նույնիսկ հակադարձել «Քաղաքացիական պայմանագիր» անվամբ իշխող քաղաքական ուժին։

3․ 2021 թվականի Հունիսի 20-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների ՄԵԾ ՄԱՍԸ լինելով արտաքին ուժերի և ներքին հիմնական խաղացող Սերժ Սարգսյանի արբանյակները, մասնակցել են ընտրություններին հատուկ հրահանգով։ Բացահայտ խաղարկվել են՝ հակազդեցության օրենքի համաձայն «Միայն թե հները հետ չգան» և «Ձայների փոշիացում»՝  ՔՊ-ին սատարելու մանիպուլյատիվ բանաձևերը։

4․Ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերը դասեր չառնելով Հայաստանի Հանրապետության անկախության 29 տարիների պատմությունից, և այդ ընթացքում կառուցած անարդյունավետ ՀՀ պետական համակարգից, հասարակությանը չներկայացրեցին աշխարհաքաղաքական նոր մարտահրավերներին համապատասխան նոր որակի պետություն կառուցելու որևէ համապարփակ հայեցակարգ, քանի որ գաղափարազուրկ էին ու սնանկ։

ԶԼՄ-ների և «ֆեյքերի ֆաբրիկաների» միջոցով հասարակությանը պարտադրվեց ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ կատարել ոչ թե նոր գաղափարների ու հայեցակարգերի, այլ հին ու հայտնի անձերի ընտրություն, որոնք իրականում նույն՝ 30-ամյա կոռուպցիոն համակարգի բաղադրիչներն են։

5․ Ընտրական ցուցակներում ներառված էր մոտ 750 հազար մարդու անուն, որոնք վաղուց չեն բնակվում Հայաստանում, և ՀՀ իշխանությունները միտումնավոր կերպով չճշտեցին ու չմաքրեցին ընտրական ցուցակները։ ԿԸՀ-ի կողմից պաշտոնական հրապարակված Հայաստանի Հանրապետությունում ընտրողների 2 միլիոն 595 հազար և 512 մարդ քանակն արդեն բավարար է հասկանալու համար, որ ընտրության արդյունքները հավաստի չեն։ Եթե ընտրողների պաշտոնապես հայտարարված քանակին ավելացնենք 0-18 տարեկան բնակչության տոկոսը` 25.05%, որը չի կարող մասնակցել ընտրություններին, ապա կստացվի, որ Հայաստանի Հանրապետությունում բնակչության թվաքանակը մոտավորապես 3,3-3,5 միլիոն է։ Սա կեղծիք է։ Կան նաև նույն կեղծիքի բացահայտման տարբեր մեթոդներ։ Միայն Հայաստանում հացի արտադրության և սպառման քանակով մեթոդաբանության կիրառումը բավարար է ապացուցելու համար, որ իշխանությունների կողմից տեղի է ունեցել զանգվածային կոպիտ կեղծարարություն։ Հայաստանի Հանրապետությունում հացի արտադրությունն ու սպառումը ամսեկան շուրջ 24․5 միլիոն կիլոգրամ է, իսկ հացամթերքի միջին ամսական սպառումը մեկ շնչի հաշվով՝ մոտ 10․5 կիլոգրամ։ Փաստորեն, Հայաստանի Հանրապետության բնակչության փաստացի թվաքանակը, և ԿԸՀ-ի (ՀՀ Ոստիկանության տրամադրած) կողմից հայտարարված ընտրողների տոկոսային թվաքանակներն անհամապատասխանության մեջ են։

Հիմնվելով վերոնշյալ փաստերի վրա ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ (ՀԱՀ) հայտարարում է՝ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ՀՀ ԱԺ ընտրությունները հակաիրավական և անօրինական են (ոչ լեգիտիմ)։

ՀԱՀ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ,

Համակարգող՝ Արթուր (Արմին) Բաբայան

ՀԱՀ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ,

Համակարգող՝ Գևորգ Հովսեփյան

ՀԱՀ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ,

Համակարգող՝ Տարոն Վասիլյան

ՀԱՀ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Համակարգող՝ Աշոտ Կոշկակարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930