Լրահոս
Օրվա լրահոսը

Պավել Սաֆարյան. Մեր պարտքը մտահոգիչ է արդյունքի տեսանկյունից. «Հրապարակ»

Հուլիս 07,2021 10:36

Հունիսի 30-ին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը խոսեց արտաքին պարտքի մասին, որը հասել է 7 մլրդ 969 մլն դոլարի, որից 7 մլրդ 509 մլն դոլարը կառավարության պարտքն է: Մենք զրուցեցինք երկար տարիներ ֆինանսների փոխնախարար աշխատած, Լոմոնոսովի անվան համալսարանի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Պավել Սաֆարյանի հետ։

– ՀՀ արտաքին պարտքի մասին Ձեր դիտարկումներն ինչպիսի՞ն են։

– Այն, որ մեր պարտքը բարձր է, վատ վիճակում է եւ այլն, ենթակա չէ քննարկման՝ սկսած նրանից, որ սրընթաց աճել է եւ կարող է աճել, եթե նայում ես արդյունքների տեսանկյունից։ Պարգեւավճարներ, ուսուցիչներ, չգիտեմ՝ այստեղ են աշխատավարձ բարձրացրել, էնտեղ, դրանից բացի, մենք էական արդյունքներ չունենք՝ ո՛չ մանկավարժության, ո՛չ առողջապահության բնագավառում։ Եթե ես Ձեզ ասում եմ, որ բժիշկների աշխատավարձը բարձրացել է, Ձեզ՝ որպես սպառողի, դա հետաքրքիր չէ։ Ձեզ հետաքրքրում է՝ սպասարկումը լավացե՞լ է, թե՞ ոչ։ Բժշկի ու ուսուցչի աշխատավարձն էդքանով է հասարակությանը հետաքրքիր։ Բայց նայում ենք արդյունքներին ու տեսնում, որ մեր արդյունքները գնալով վատանում են։ Ու երբ նայում ենք էն ծախսերը, որոնք կատարվում են պարտքի հաշվին, պարտքի աճելը դառնում է ոչ արդյունավետ։ Այսինքն՝ մեր պարտքը մտահոգիչ է արդյունքի տեսանկյունից։

– Հրանտ Բագրատյանը քարոզարշավին ասում էր՝ չի կարելի պարտք անել եւ աշխատավարձ տալ, միայն ռազմավարական ծրագրեր, որոնք էֆեկտիվ կլինեն։

– Հիմա, օրինակ, եթե Դուք բժիշկ ծնողներ չունեք, Ձեզ բժշկի աշխատավարձը հետաքրքրում է նրանով, որ բարձրացնեն, որ կաշառք չվերցնի, լավ ծառայություն մատուցի։ Այսինքն՝ նորից եմ կրկնում՝ աշխատավարձի բարձրացումը հասարակությանը հետաքրքիր է արդյունքի տեսակետից։ Կամ՝ նույն մանկավարժները։ Երեւի տեսած կլինեք՝ Սարգսյան Դավիթը (ֆինանսների նախկին նախարար) մի հատ ցուցանիշ էր գցել․ միջին գնահատականը, որը եղել էր միասնական քննության՝ մինչեւ 3․2 բալային համակարգում։ Սա նշանակում է, որ ազգս դեգրադացվում է։ Ու ստացվում է, որ եթե անգամ ուսուցչի աշխատավարձը բարձրացնում ես, բայց մեր աշակերտների մակարդակը տարեցտարի իջնում է, դա անարդյունավետ է։ Իսկ պարտքը կարող է աճել, եթե ինչ-որ արդյունքներ ունենում ես։ Այսինքն՝ մեր պարտքն էնպես չէ, որ հիմա գլուխներս վերցնենք-փախնենք, եթե պարտքն արդյունքներ է ստեղծել տարբեր ոլորտներում, կարելի է հաշտվել, ու դա նորմալ է։ Բայց մեզ մոտ քանի որ արդյունքային ցուցանիշները բավարար չեն, մենք առավել եւս ունենք անհանգստանալու տեղ։ Անհանգստանալու տեղ, որ սա կարող է շարունակական լինել, որովհետեւ ոչ մի հույս չկա, որ վաղն էլ պարտք վերցրին, ու ինչ-որ մի հեղափոխություն է լինելու, քնելու ենք-արթնանանք՝ լավ լինի։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031