Լրահոս
Օրվա լրահոսը

«Միջազգային հանրությունն իր գործողություններով խրախուսում է Ադրբեջանի շանտաժը». Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը ԱՄՆ-ից և եվրոպական գործընկերներից պահանջում է օժանդակել հայ գերիներին անհապաղ ազատ արձակելուն

Հուլիս 07,2021 13:55 Share

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) Ամերիկայի Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների ղեկավարություններից պահանջում է անհապաղ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի կատարեն Ժնևյան կոնվենցիայի պահանջները և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ անվերապահ ազատ արձակեն հայ ռազմագերիներին ու պատանդներին։ Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան և եվրոպական իշխանությունները գովաբանում են Ալիևի կողմից հայ գերիների պայմանական սակարկությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանը միջազգային օրենսդրությամբ պարտավոր է ազատել հայ ռազմագերիներին։

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի ղեկավար Քեն Խաչիկյանը նշում է․ «1949թ․ Ժնևի կոնվենցիաներն ուժեղացնելու, մարդու իրավունքների և արդարության համընդհանուր արժեքներն ամրապնդելու փոխարեն, ամերիկյան և եվրոպական իշխանությունների վերջին հայտարարություններն Ադրբեջանին թույլ են տալիս շարունակել ձերբակալված պահել հայ ռազմագերիներին, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումների ժամանակ առևանգել զինվորների, ինչպես նաև կազմակերպել շինծու դատավարություններ կեղծ հայտարարությունների ու ապացույցների հիման վրա: Այդպիսի վարքի գովաբանումը, որն աշխարհի ամենատխրահռչակ բռնապետերից մեկին թույլ է տալիս օգտագործել մարդկային կյանքը՝ որպես սակարկության առարկա, և ոտնահարել միջազգային հումանիտար իրավունքի նկատմամբ իր պարտականությունները, խորապես մտահոգիչ է և զայրացնող։ Միջազգային հանրությունն իր գործողություններով խրախուսում է Ադրբեջանի՝ շարունակվող շանտաժը»։

ALC-ն համագործակցում է Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) հետ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործեր հարուցելու և Ադրբեջանի կողմից գերեվարված գրեթե 100 հայ ռազմագերիների պաշտպանության ուղղությամբ։

Վերջերս Վաշինգտոնում և Երևանում տեղակայված իրավապաշտպան երկու կենտրոնները համագործակցության արդյունքում ՄԻԵԴ-ում հարուցեցին յոթ լրացուցիչ գործեր, ինչպես նաև տեղեկություններ հավաքեցին Ադրբեջանում պահվող 90 ռազմագերու վերաբերյալ:

Իրավապաշտպան կենտրոնները շարունակելու են հետամուտ լինել շուրջ հարյուր հայ գերիների ազատ արձակմանն ու նրանց կյանքի իրավունքի պաշտպանությանը։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031