Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի տարածքային նոր հավակնությունները՝ հրամանագրի տեսքով

Հուլիս 07,2021 18:50 Share

«Պարզ է, որ հրամանագիրը  Արցախի Հանրապետության պետական տարածքի նկատմամբ հավակնությունների լեգիտիմացման ձև է՝ ուղղված ներքին և արտաքին լսարանին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ստորագրված Ադրբեջանի տնտեսական շրջանների բաժանման նոր  հրամանագրին:

Իլհամ Ալիեւի՝ Ադրբեջանի տնտեսական շրջանների բաժանման նոր  հրամանագրում հայտնվել է նաեւ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ հերթական անգամ ակնհայտ տարածքային հավակնություններ դրսևորելով Արցախի Հանրապետության նկատմամբ:

«Փաստացի , «Ղարաբաղի տնտեսական շրջանի» մեջ ներառվել են Ադրբեջանի կողմից ժամանակավոր օկուպացված Արցախի Հանրապետության տարածքները, Արցախի Հանրապետության ներկա տարածքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության  պետականության կարևոր ատրիբուտներից մեկը՝ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտը: Բացի տարածքային հավակնությունների հերթական դրսևորում լինելուց՝ հրամանագիրը  պատասխան է ադրբեջանական  ընդդիմությանը, որը մշտապես փաստում է Արցախի անկախ պետության առկայությունը և ռուս խաղաղապահների տեղակայումն Արցախում:  Հրամանագիրը արտահայտում է Ադրբեջանը հավակնոտ ձգտումները՝  հակամարտությունը լուծել իր օգտին «զրոյական արդյունքով»: Փաստացի,  շարունակվում է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքով ստանձնած նորմերի խախտումը, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետը»,- ասաց Նելլի Բաղդասարյանը՝ հավելելով, որ սա ահազանգ է հակամարտության կարգավորմամբ զբաղվող  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը և նրա կողմից սահմանված երեք սկզբունքներին, որոնցից բավարարվում է դեռևս Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որն ամեն օր նոր փաթեթավորմամբ է դրսևորվում և որևէ հակազդման չի արժանանում:

«Գտնվելով «հետաձգված կարգավիճակի» պայմաններում՝ Արցախի Հանրապետությունը շարունակում է օգտվել միջազգային իրավունքի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից և դրա արդյունքում ստեղծված  պետականությամբ միջազգային ճանաչման հայտ ներկայացնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ նաեւ հավելելով, որ անկախ Ադրբեջանի հրամանագրերից, ԱՀ-ն առաջնորդվում է իր ներքին եւ արտաքին քաղաքական օրակարգով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031