Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկային ծառայության պետ. «Պարեկային ոստիկանների մտածելակերպը եւ բարեվարքությունը բավականին բարձր մակարդակի վրա է, եւ հասարակությունը շատ շուտով դա կզգա»

Հուլիս 08,2021 15:18

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանն այսօր ՀՀ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում պարեկային ծառայության շարային ստուգատեսի ժամանակ Aravot.am-ին ասաց. «Նախ, ուզում եմ նշել, որ պարեկների ներկայությունը հասարակության մեջ առհասարակ չպիտի բնութագրվի նրա մոտ զենք-զինամթերքի առկայությամբ, որովհետեւ ծառայության փիլիսոփայությունը հասարակությանն ավելի շատ օգնելու, հասարակության կողքը կանգնելու եւ հասարակությանը ապահովագրելու փիլիսոփայություն է:

Իսկ պոտենցիալ հանցագործներին կուզենայի ասել, որ տեխնիկապես շատ կարեւոր նոր լուծումներ են տրվել՝ նոր ծրագրային հավելումներով, համակարգերով, էլեկտրոնային տարբերակներով: Այլ կերպ ասած, պարեկներն ունեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է այդպիսիներին համապատասխան վերաբերմունքի արժանացնելու համար:

Եվ վերջին հաշվով, մեր պարեկները մեր միջազգային գործընկերների մշակած եւ պարեկային ծառայության փիլիսոփայությանը համապատասխան, մեր հասարակության արժեհամակարգին համապատասխանեցված եւ տեղայնացված նոր կրթական ծրագրով ուսուցում են անցել: Այո, հնարավոր է՝ նոր ծառայության առաջին մեկ ամսում ինչ-ինչ խնդիրներ ի հայտ գան, որոնց մենք շատ օպերատիվ արձագանքելու ենք, լուծումները գտնելու եւ շտկելու ենք:

Ընդհանուր առմամբ ուզում եմ շեշտել, որ պարեկային ոստիկանների մտածելակերպը եւ բարեվարքությունը բավականին բարձր մակարդակի վրա է, եւ հասարակությունը շատ շուտով դա կզգա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031