Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. «Նոր մոդելի պարեկային ծառայության արդյունավետությունը շատ ավելի բարձր է»

Հուլիս 08,2021 14:22

Երեկվանից Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Երեւանում մեկնարկել է ոստիկանության նոր պարեկային ծառայությունը: ՀՀ փոխոստիկանապետ, գնդապետ Արա Ֆիդանյանն այսօր պարեկապահակետային ծառայության գնդում շարային ստուգատեսի ժամանակ լրագրողներին ասաց, որ նոր ծառայությունն իր մեջ ներառում է նախկինում երկու եւ ավելի գործառույթներ իրականացրած գործառույթներ՝ ճանապարհային ոստիկանության, ՊՊԾ ծառայողների եւ տեղամասային տարածքներում իրականացվող որոշ գործառույթներ եւս: Նաեւ տեղեկացրեց, որ ծառայության այս մոդելը ներմուծվել է միջազգային առաջավոր փորձն ուսումնասիրելու արդյունքում, որի արդյունավետությունը շատ բարձր է: Նպատակն առաջին հերթին հասարակական կարգի անվտանգության ապահովումն է, ճանապարհային անվտանգության ապահովումը, հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ բացահայտումը, ինչպես նաեւ հանցագործությունների, վարչական իրավախախտումների բացահայտումը»:

Փոխոստիկանապետը խոսեց նաեւ նոր ծառայությունը հանրապետության այլ տարածաշրջաններում նույնպես կազմակերպելու ժամանակացույցի մասին: «Ժամանակացույցը հաստատվել էր դեռեւս 2019 թվականին: Սակայն համավարակով եւ պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ ժամկետներից մի փոքր հետ ենք ընկել: Հաջորդ երկու մարզերը, որտեղ նախատեսվում է իրականացնել այս ծառայությունը՝ Լոռին է եւ Շիրակը»:

Գնդապետ Արա Ֆիդանյանը նշեց, որ այսօր 24-ժամյա ծառայություն իրականացնում են նաեւ որոշակի թվով կանայք եւ հույս հայտնեց, որ նոր ծառայությունը հետագայում ավելի շատ կհամալրվի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031