Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կամուրջ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ՝ Սադախլո-Բագրատաշեն անցակետում

Հուլիս 09,2021 20:06

ՀՀ կառավարության ֆեսյբուքյան էջում տեղադրված գրառումից տեղեկանում ենք.

Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամուրջ կկառուցվի. այսօր շինարարության սկիզբը խորհրդանշող հիմնաքար է տեղադրվել:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Նոր կառուցվող և «Բարեկամության» անունը ստացած ենթակառուցվածքը բաղկացած է լինելու երկու կամուրջներից՝ յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, 1մ հեռավորությամբ, երկու երթևեկելի գոտիներով և մայթով: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Լուսանկարիչ` Կարապետ Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031