Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Զատուլին. «Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը, Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն»

Օգոստոս 06,2021 17:04

ՌԴ Պետական դումայի միգրացիայի և քաղաքացիության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը օգոստոսի 4-5-ը Հայաստանում էր:

Նա հանդիպումներ է ունեցել քաղաքական և հասարակական գործիչների հետ, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Նաև զրույց է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:

«Անցյալ տարվանից՝ պատերազմից հետո, որը չպետք էր թույլ տալ, ես գնացել եմ Հայաստան: Կարևոր էր ոչ միայն կատարվածի մասին ավելի լավ պատկերացում կազմելը, այլ նաև զգալ սովորական քաղաքացիների տրամադրությունը, որոնց հետ շփվել եմ հանրապետության մայրաքաղաքի փողոցներում և հրապարակներում:

Երևանը, ինչպես միշտ շատ գեղեցիկ է, իսկ հայ ժողովուրդը՝ հյուրընկալ: Բայց մենք Ռուսաստանում պետք է հասկանանք, որ անցած տարվա ողբերգության հետևանքները բաբախում են յուրաքանչյուրի սրտերում, որ երկրի և ժողովրդի ճակատագրի մասին անհանգստությունը համատարած է:

Խաղադրույքները ավելի բարձր են, քան երբևէ: Հայաստանը իր ժամանակակից պատմության մեջ ամենածանր ժամանակներն է ապրում: Նման պահին հայ ժողովրդին չաջակցելը, Ռուսաստանի համար նշանակում է դավաճանել ինքն իրեն: Վստահ եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը և կառավարությունը, Պետդումայի անդամները, մեր զինվորականները և դիպլոմատները դա շատ լավ հասկանում են»:

 

Պատրաստեց Ամի ՉԻՉԱԿՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031