Լրահոս
Օրվա լրահոսը

Լճակից ապօրինի ջրառ էր իրականացրել կենդանիներին ջրելու նպատակով

Օգոստոս 10,2021 11:35

Օրերս ստացված ահազանգի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Կոտայքի մարզի Գեղարդ համայնքի վարչական տարածքում Աժդահակ լեռան հարակից «Կարմիր ավազ» կոչվող լճակում իրականացրած զննման արդյունքում պարզել են, որ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ Թ.Խուդոյանը կենդանիներին ջրելու նպատակով լճակից իրականացնում է ապօրինի ջրառ:

Պոմպը և պոլիէթիլենային խողովակաշարը տեղում ապամոնտաժվել է, Խուդոյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության, որի չափը կազմել է 150.000 ՀՀ դրամ:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031