Լրահոս
Օրվա լրահոսը

Քամին վնասել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը

Օգոստոս 12,2021 20:00

Ուժեղ քամու հետևանքով երեկ վնասվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել է այն, վնասվել է նաև՝ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱկ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ուղեկցությամբ այսօր արգելոց-թանգարանի տարածքում են եղել  նաև ԱԻ  նախարարության աշխատակիցները։

Մասնագետների  հետ  անհրաժեշտ  քննարկումներից  հետո, ամենասեղմ  ժամկետում,  կվերացվեն վնասի հետևանքները, կնորոգվի արգելոց-թանգարանի տանիքը։

«Պահպանության  ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրինությունը  հայցում է այցելուների  ներողամտությունը և տեղեկացնում, որ առաջիկա մի քանի օրը  թանգարանը  փակ  լինի։ Այցելուները կարող են շրջել  միայն  հուշարձանի  տարածքում։

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031