Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում մաքուր 2-րդ տեղում է

Օգոստոս 18,2021 08:28

Յասսիում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը թեւակոխել է եզրափակիչ փուլ: Մրցաշարի ավարտին մնում է երեք տուր, եւ մեդալների համար պայքարը գնալով սրվում է:

Հայաստանի կանանց շախմատի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում հերթական հաղթանակը տարավ՝ կարեւոր մեկ միավոր վաստակելով ռուսաստանցի Անաստասիա Բոնդարուկի հետ պարտիայում եւ 6,5 միավորով զբաղեցրեց «մաքուր» 2-րդ հորիզոնականը: Այդ հաղթանակով Էլինան իրեն լավ նվեր մատուցեց ծննդյան տարեդարձի առթիվ:

Այսօր կայանալիք իններորդ տուրում մեր շախմատիստուհին սեւերով խաղալու է միանձնյա առաջատար, ուկրաինուհի Յուլիա Օսմակի հետ, որից հետ է մնում  ընդամենը կես միավորով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031