Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ-ոստիկանները մեկնեցին դիրքեր՝ փոխարինելու գործընկերներին

Օգոստոս 20,2021 18:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի մարտական ծառայության հերթափոխը։

Ոստիկան-սահմանապահներին դիրքեր ճանապարհելու էին եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՔՈԳՎ պետ Վարդան Վարդանյանը։

Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն իր ելույթում նշեց, որ զորամասի յուրաքանչյուր ծառայողի համար մեծագույն պատիվ ու հպարտություն է հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործում ներդրում ունենալը։

Հայկ Բաբայանի ելույթին հաջորդեց օրհնության կարգն ու հրապարակային երդումը։

Այնուհետև սահմանապահ-ոստիկանները քայլերթ արեցին ու մեկնեցին մարտական դիրքեր։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: