Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ աշխարհում խոսում են PPD-ի մասին, մեր մոտ այդ խոսակցությունը ոնց որ խուլ ու համրի խոսակցություն լինի». Տիգրան Ջրբաշյան

Սեպտեմբեր 08,2021 16:57

Այսօր «Պետություն-մասնավոր հատված երկխոսությունը Հայաստանում» թեմայով քննարկում էր կազմակերպվել՝ ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի նախաձեռնությամբ:

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանն ասաց, որ երբ դոնորների պահանջն է լինում, պետությունը ստիպված լսում է իրենց, օրինակ, «e-draft»-ի դեպքում. «Edraft-ի ձախողումներից մեկն այն է, որ կառավարությունից չեմ տեսել որեւէ իրավական ակտ, որը զուտ իրավական ակտ է բերվում ու ասվում է՝ սա է վիճակը, անում ենք, որ ստանանք այս արդյունքը: Երբ աշխարհում խոսում են public–private dialogue –ի (PPD) մասին, մեր մոտ այդ խոսակցությունը ոնց որ խուլ ու համրի խոսակցություն է, բայց դա պետք է բերի իրական պատասխանատվության: Եթե դու չլսեցիր մասնավորին ու որոշումդ կայացրեցիր, դու պետք է պատասխանատու լինես: Դրանից հետո քեզ կհարցնեն, օրինակ, դու խոստացել էիր արտահանումը տասը անգամ աճեցնել, ո՞ւր է: Եթե սա չկա, այս խոսակցությունը օդի մեջ է: Մեկն ասում է՝ ինձ շինթույլտվություն չեն տալիս, մյուսն ասում է՝ ինձ ստուգել են, հարկեր եւ այլն…պետությունը պետք է կոնկրետ խնդիրներից ախտորոշում անի համակարգային խնդիրներ: Երբ քաղաքապետարանը ինչ-որ մեկի շինթույլտվության հարցը լուծեց, դրանով հարց չի լուծվում մեծ հաշվով: Հիմա կարեւոր է հասկանալ՝ public–private dialogue –ի նպատակն ի՞նչն է: Նպատակն է բարելավել միջավայրը, այլ ոչ թե լուծել այս կամ այն բիզնեսի խնդիրները»:

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի միջազգային փորձագետ Ջեյմս Բրյուն ասաց, որ Հայաստանում PPD կա, բայց արդյունավետ չէ: Կանխատեսելիություն է պետք՝ աշխատելու համար: PPD- ի ազգային ֆորումը կբարձրացնի հաշվետվողականությունը: PPD- ները կարող են հաշվետու լինել մեկ կառույցի ներքո:

Գայանե Դալլաքյան

 

 

ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի գործարար միջավայրի բարելավում» ծրագրի տնօրեն Գայանե Դալլաքյանը պատմեց Հայաստանում պետություն-մասնավոր հատված երկխոսության խնդիրների մասին, երբ փորձել են հարթակ ստեղծել, ասել են՝ ֆեյսբուքում արդեն շփվում ենք, սկսել են հետեւել ֆեյսբուքում «երկխոսությանը», բայց տեսել են, որ մեկ-երկու առաջարկություն է եղել ընդամենը. «Եթե կառավարությունը որոշ բաներ պարտադիր չանի, դա չի քննարկվելու»:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Սոնա Եպիսկոպոսյանը նշեց, որ նորանշանակ փոխնախարար ունեն, որը պատասխանատու է լինելու պետություն-մասնավոր հատված երկխոսության համար. «Պայմանավորվեցինք, որ շատ սերտ համագործակցելու ենք, մեր նախարարության ուշադրության կենտրոնում է լինելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930