Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը կմասնակցի Ֆիզուլիի օդանավակայանի բացմանը. Իբրահիմ Քալըն

Սեպտեմբեր 29,2021 17:19

Ermenihaber. Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցելու է Վարանդայում (Ֆիզուլիում) կառուցված օդանավակայանի բացման արարողությանը:

Այս մասին Քալընը հայտնել է թուրքական «Haber Global» լրատվականին տված հարցազրույցի ընթացքում: Նա Նաև անդրադարձել է արցախյան 44-օրյա պատերազմին և դրանում Թուրքիայի ունեցած դերակատարմանը:

Խոսնակը կրկին շնորհավորել է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ՝ այն անվանելով մեծ ձեռքբերում տարածաշրջանի համար: Քալընը կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարում սառեցված հակամարտության լուծման ուղղությամբ ոչինչ անել չկարողանալու մեջ։

Քալընի խոսքով՝ Ղարաբաղում հաղթանակը այն հստակ օրինակներից է, որ գործնականում ապացուցեց միշտ կիրառվող «Մեկ ազգ, երկու պետությունը» արտահայտությունը: Խոսելով արդեն Ադրբեջանի «արդար հաղթանակի» գործում Թուրքիայի ներդրման, աջակցության մասին՝ Էրդողանի խոսնակը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել պատերազմի ընթացքում երկկողմ համագործակցությունից:

«Այնտեղ թուրքական բանակը, ադրբեջանական բանակը, մեր հետախուզությունը, արտգործնախարարները, այլ նախարարներ և, իհարկե, նախևառաջ նախագահները հսկայական ժամանակ ու ջանք են ծախսել գիշեր-ցերեկ: Երբեմն գիշերները 2-ին, 3-ին հեռախոսազանգեր են կատարվել, ժողովներ ու քննարկումներ են անցկացվել: Րոպե առ րոպե հետևել ենք այդ հաղթանակին: Ասեմ, որ այն հեշտ չի տրվել, շատ զոհեր են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930