Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է արձակագիր Լևոն Ադյանը

Հոկտեմբեր 05,2021 13:44

Ինչպես տեղեկացանք, կյանքի 81-րդ տարում Սանկտ-Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում կյանքից հեռացել է արձակագիր, Արցախի, Հայաստանի և ՌԴ գրողների միությունների անդամ, թարգմանիչ, հրապարակախոս Լևոն Ադյանը։

Լևոն Ոսկանի Ադյանը ծնվել է 1940թ.-ին, ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: Ավարտել է ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Բռնատեղահանվել է Բաքվից: Լեւոն Ադյանը տասնյակ գրքերի հեղինակ է։ Նրա գրքերը լույս են տեսել նաև այլ լեզուներով։

Լևոն Ադյանի մասին մանրամասն` «Առավոտ» օրաթերթի առաջիկա համարներում։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031