Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 8-14-ը մեդիագրագիտության շաբաթ է հայտարարված՝ #ԴԻՄԱԿայումենք խորագրով

Հոկտեմբեր 22,2021 10:55

ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով:

Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն:

Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել  ու  առցանց   տարածել   կրթական   և   տեղեկատվական   նյութեր,   հաղորդումներ՝  հանրահռչակելով մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները, համացանցում կիրառել #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2021 հեշթեգերը։ Բացի դրանից՝ օգտակար կլինեն  ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին հետևելը, միանալը #Դիմայակումենք արշավին, մասնակցելն առցանց միջոցառումներին, տարբեր օֆլայն կամ օնլայն նախաձեռնություններով հանդես գալը:

Արդեն 4-րդ տարին անցկացվող միջոցառման նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում, գրագետ լինել մեդիա հարթակներում ու սոցցանցերում։ Անցկացվելիք միջոցառումն ուղղված է ինչպես  երեխաներին, այնպես էլ ուսուցիչներին ու ծնողներին: Միջոցառումներն իրականացնելու համար նյութեր կարելի է ներբեռնել Media.am կայքի «Մեդիագրագիտություն» բաժնից: Առաջարկվում է նաև անցկացնել մեդիագրագիտության դաս՝ օգտվելով  ձեռնարկներից, սովորել ստուգել փաստերը և աղբյուրները, հրավիրել ծնողական ժողով և քննարկել երեխաների մեդիա սպառումը, դիտել հոլովակներ, ֆիլմեր, տեսադասեր ու քննարկել դրանք, խաղալ մեդիագրագիտության էլեկտրոնային  խաղեր, հրավիրել լրագրողի կամ այցելել որևէ լրատվամիջոց:

Անցկացված միջոցառումների մասին հղումները, լուսանկարներն ու նյութերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին, իսկ հարցերի դեպքում՝ զանգահարել 010 58 36 20:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ  ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031