Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Չալոյանը արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Նոյեմբեր 06,2021 00:03 Share

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Բելգրադում ավարտվող տղամարդկանց աշխարհի առաջնության եզրափակչում ոսկե մեդալի համար մենամարտում պարտվեց ՌԴ այս տարվա չեմպիոն Մարկ Պետրովսկուն եւ արծաթե մեդալ նվաճեց:

Չալոյանը, որ առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնությանը, իսկական հայտնություն դարձավ ոչ միայն բռնցքամարտի աշխարհի համար: Եվ նրա նվաճած արծաթե մեդալը ոչ միայն մարզիկի անձնական, այլեւ տեւական դադարից հետո լուրջ ձեռքբերում է հայկական բռնցքամարտի համար:

Սերբիայի մայրաքաղաքում Հայաստանի համար տիտղոս  նվաճել է նաեւ 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, որը երրորդ անգամ դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930