Կառավարության դիմաց այսօր Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական մաքսային անցակետերի ապօրինի տեղադրման դեմ բողոքի ցույցի ժամանակ մոտ երկու տասնյակ քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանական բաժիններ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

A protest action under the slogan ‘RESIST’ took place near the Government’s building on Republic Square of Yerevan, Armenia
«Քաղաքացիներից մեկի՝ ազատամարտիկի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տանող ոստիկանական մեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է։ Արդեն ավանդույթ է դարձել, որ կեղծ ոստիկանական զեկուցագրերի հիման վրա ամիսներ շարունակ քաղաքացիներին բերման են ենթարկում, հետո՝ քրեական գործեր կարում»,-նշեց Գեղամ Մանուկյանը։
Հավելենք, որ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է անում եւ պատգամավորներին թույլ չեն տալիս կառավարության շենք մտնել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































