Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Չեղարկվել են Երևան-Կապան թռիչքները. ավիափոխադրողը հետ է վերցրել իր հայտը. «Sputnik Արմենիա»

Նոյեմբեր 19,2021 21:50

«Նովէյր» ընկերությունը չեղարկել է Երևան-Կապան թռիչքների իրականացման վերաբերյալ իր հայտը, որը ներկայացրել էր քաղավիացիայի կոմիտեին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից:

Կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ին «Նովէյր» ընկերությունը հայտ է ներկայացրել իրենց՝ Երևան-Կապան-Երևան երթուղով դեպի ՀՀ տարածք երկու և ավելի ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու վերաբերյալ:

Տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը պլանավորում էր թռիչքներ իրականացնել 2022 թվականի հունվարի 20-ից մինչև սեպտեմբեր 20–ը L410 տիպի օդանավով: «Հայտնում ենք, որ կոմիտեի կողմից վերոնշված հայտին ընթացք չի տրվել, քանի որ ընկերությունը նոյեմբերի 16 -ին գրությամբ խնդրել է չեղարկել հարցումը», – ասված է հաղորդագրության մեջ:

Կոմիտեից տեղեկացրել են նաև, որ կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 18-ի հրամանով Կապանի «Սյունիք» օդանավակայանին տրվել է «աերոդրոմի սերտիֆիկատ», ինչը միջազգային չափանիշներին համապատասխան վկայում է օդանավակայանի՝ շահագործման պատրաստ լինելու մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930