Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մենք բոլորս պետք է խորտակվենք, ի՞նչ տարբերություն այս կամ այն քաղաքական ուժին սիրո՞ւմ եք, թե չեք սիրում». Արա Զոհրաբյան

Նոյեմբեր 26,2021 23:03

«Մեզ այսօր քննադատում են, ասում են՝ գնացեք սահման, ինչ եք հրապարակում կանգնել: Ուզում եմ հարցնել՝ արդյոք սահմանո՞ւմ է հարցը լուծվում: Իհարկե ո՛չ: Եթե մենք գնացինք սահման, ու մեզ չեն զինելու, եւ այս շենքում նստած փողկապներով մարդիկ ստորագրելով՝ հետքաշվելու հրաման են տալու, սահմանում կանգնած զինվորը կամ կամավորն ի՞նչ պետք է անի»,-այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ասաց «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:

Հավաքը կազմակերպել էին Ազատագրական շարժման նախաձեռնող խմբի անդամները:

Ըստ Արա Զոհրաբյանի, հարց լուծելու տեղն այս հարթակն է. «Այն մարդիկ, որոնք մեզ սահման են ուղարկում, մեզ շեղում են մեր հիմնական օրակարգից»:

Արա Զոհրաբյանն ասաց, որ իրենք որեւէ ուժի չեն մերժելու, որոնք ցանկություն կհայտնեն միանալ միասնականության այս հավաքին, որոնք միտված են հայրենիքի փրկությանը. «Ժողովուրդ ջան, եթե մենք բոլորս պետք է խորտակվենք, ի՞նչ տարբերություն այս կամ այն քաղաքական ուժին սիրո՞ւմ եք, թե չեք սիրում: Եկեք այս վիճակից դուրս գանք, հետո որոշենք՝ ինչ կարող ենք անել: Եկեք մեր միասնականության ոգին չկոտրենք: Մենք պետք է միասնականորեն մեր երկրի անվտանգության հարցը լուծենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930