Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրյանում ևս հաղթում է ՔՊ-ն

Դեկտեմբեր 05,2021 23:39

Շիրակի մարզի երեք խոշորացվող համայնքներում՝ Աշոցքում, Ախուրյանում, Ամասիայում  քվեարկության նախնական արդյունքներով առաջին տեղում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։

Նա նաև նշում է, որ Արթիկ խոշորացված համայնքում հաշվարկը դեռեւս շարունակվում է։

Նշենք, որ Ախուրյանում ընտրապայքարի էին դուրս եկել  երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն, որի թեկնածուն Ալբերտ Այվազյանն է՝ Առափիի 31 տարվա համայնքապետը, «Ախուրյան դաշինք»-ը, որի թեկնածուն Արծրուն Իգիթյանն է՝ Ախուրյանի երկարամյա համայնքապետը  և «Հաղթանակ» դաշինքը, որի թեկնածուն Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանն է։ Արծրուն Իգիթյանը և Կարեն Արշակյանը դաշնակցականներ են։

Ախուրյանն ունի 31 հազար 807 ընտրող։

«Իկիլիկյան դաշինք»-ը, որը գլխավորում էր Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, դատական քաշքշուկներով դուրս մնաց ընտրապայքարից։

Ամասիայում, ինչպես տեղեկացրել ենք, մրցակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանն է, «Արփի Ամասիա» նորաստեղծ  դաշինքը, որը գլխավորում է Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը և ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանի տեղակալը՝ Արթուր Մկրտումյանը։ Խիստ նախնական տվյալներով, ՔՊ-ն ստացել է 1213, «Արփի Ամասիա» դաշինքը՝ 1198, ՀՀԿ-ն՝  717 ձայն։ ՔՊ-ն 15 ձայնով առաջ է անցել «Արփի Ամասիա» դաշինքից։

Աշոցք  խոշորացվող համայնքում, որտեղ  մրցապայքարի էին դուրս եկել երկու քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան»-ը,  ստացած քվեների թվով առաջատար  է իշխող կուսակցությունը։ Նախնական տեղեկություններով՝ ՔՊ-ն ստացել  է 2311 ձայն, իսկ ԲՀԿ-ն՝ 1102 ձայն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031