Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Նախնական տվյալներ՝ Ամասիայից․ հաղթում է ՔՊ-ն

Դեկտեմբեր 05,2021 22:57 Share

Ամասիա խոշորացվող համայնքում, նախնական տվյալներով, ամենաշատ ձայները հավաքել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Այստեղ մրցակցում են երեք քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն Արփի խոշորացված համայնքի ղեկավար Մերգել Ղարիբյանն է, «Արփի Ամասիա» նորաստեղծ  դաշինքը, որը գլխավորում է Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը և ՀՀԿ-ն, որի ցուցակը գլխավորում է Ջեմմա Հարությունյանի տեղակալը՝ Արթուր Մկրտումյանը։

Խիստ նախնական տվյալներով, ՔՊ-ն ստացել է 1213, «Արփի Ամասիա» դաշինքը՝ 1198, ՀՀԿ-ն՝  717 ձայն։

ՔՊ-ն 15 ձայնով առաջ է անցել «Արփի Ամասիա» դաշինքից։

Այստեղ ընտրողների թիվը 5476 է, որից  ընտրությանը մասնակցել է 3195-ը։

Ամասիա խոշորացվող համայնքը կունենա 25 բնակավայր, կմիավորվեն նախկինում խոշորացված Ամասիա և Արփի համայնքները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել