Լրահոս
Օրվա լրահոսը

CNNTurk-ը հոդված է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» մասին

Դեկտեմբեր 21,2021 19:55

Թուրքայի իշխանամերձ «Demirören» մեդիահոլդինգի կազմի մեջ մտնող «CNN Turk» լրատվակայքում հոդված է հրապարակվել «Զանգեզուրի միջանցքի» մասին: Ներկայացվում է գործարկվելիք երկաթուղու երթուղին և նշվում, թե իբր «միջանցքը» նախատեսված է եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Այնուհետև շեշտվում է «միջանցքի» նշանակությունը Հայաստանի ու Թուրքիայի համար։

«Զանգեզուրի միջանցքը Հայաստանի համար ելք կապահովի իր իսկ հիմնած աշխարհաքաղաքական պաշարումից: Աշխարհաքաղաքական հնարավորություն կընձեռի (Հայաստանին-խմբ.) Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու դեպքում օգտվել Կովկասում հասունացող գործընթացներից»:

Հոդվածում թվարկվում են այն հնարավոր զարգացումները, որոնք կարող են հաջորդել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը։ Ըստ այդմ՝ կմեծանա թուրքական աշխարհի հետ Հայաստանի համագործակցությունն ու առևտուրը, հնարավոր կդառնա Միջին Ասիա անարգել գնալը, ներդրումներ կկատարվեն պատմական Մետաքսի ճանապարհի աշխուժացման համար։

Նշենք, որ պաշտոնական Երևանը քանիցս հերքել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մտադրության մասին տարատեսակ տեղեկությունները։

«Միջանցքային տրամաբանությունը ընդունելի չէ հայկական կողմի համար»,- սեպտեմբերին հայտարարել էր ՀՀ վարչապետի մամուլի խոսնակը։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031