Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Օձուն և Ագարակ գյուղերում

Դեկտեմբեր 31,2021 09:43 Share

Դեկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով ժամը 00:04-ին (Գրինվիչի ժամանակով դեկտեմբերի 30-ին, ժամը 20:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.37⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան` Դմանիսի քաղաքից 21 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Օձուն և Ագարակ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել