Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Սիմոնյան. Ժամանակն է, որ, բացի խոսելուց, գործի անցնենք ու Ադրբեջանին դատի տանք մի քանի կոնվենցիաների շրջանակներում

Հունվար 10,2022 16:29

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Ժամանակն է, որ, բացի խոսելուց, գործի անցնենք ու Ադրբեջանին դատի տանք մի քանի կոնվենցիաների շրջանակներում։

Քանի ահաբեկչության դեմ պայքարի թեման նորից արդիական է, ժամանակն է, որ, բացի խոսելուց, գործի անցնենք ու Ադրբեջանին դատի տանք մի քանի կոնվենցիաների շրջանակներում։

✅  ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ (1999)

Ադրբեջանը վավերացրել է 2001 թ.-ին, Հայաստանը՝ 2004 թ.-ին։

✅ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ(1990)

Ադրբեջանը վավերացրել է 1997 թ.-ին, Հայաստանը՝ 2020 թ.-ին։

✅ ՊԱՏԱՆԴՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ (1983)

Ադրբեջանը վավերացրել է 2000 թ.-ին, Հայաստանը՝ 2004 թ.-ին։

✅ ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ (1984)

Ադրբեջանը վավերացրել է 1996 թ.-ին, Հայաստանը՝ 1993 թ.-ին։

Ապացույցների հարցում, կարծես թե, խնդիր չունենք, բայց հայրենական իշխանություններին համոզելու հարցում առաջ չենք կարողանում գնալ։

Իսկ Ադրբեջանը պատրաստվում է երկու այլ կոնվենցիաների շրջանակներում Հայաստանին դատի տալ՝ մեր հայրենիքի՝ Արցախի տարածքը օգտագործելու համար։

Հ.Գ. Հուսով եմ՝ այս տարի գոներ այս հարցում մեր շահերը կսկսենք պաշտպանել, հատկապես, երբ արդեն երկու կոնվենցիայի շրջանակներում հաջողված փորձեր ունենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31