Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը երթուղի է բացում «ազատագրված տարածքներ»

Հունվար 18,2022 13:09

Ադրբեջանից հայտարարել են, որ երկրի քաղաքացիների կկարողանան Արցախի՝ իրենց վերահսկողության տակ հայտնված տարածքներ այցելել տարեկան մեկ անգամ: Այդ մասին ասել է Ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևը:

Նա նշել է, որ այցերը կարող են իրականացվել ուղևորատար ավտոբուսներով, ընդ որում, ուղևորները կունենան դժբախտ դեպքերից ապահովագրություն: Պատերազմի հերոսներին, զոհերի ընտանիքների անդամներին և հաշմանդամներին կթույլատրվի այդ տարածքներ այցելել անվճար:

Երթուղիները կբացվեն հունվարի 24-ից: Ավտոբուսներն Արցախի տարածքում կշարժվեն  ոստիկանների ուղեկցությամբ: Բացի այդ, յուրաքանչյուր ավտոբուսում կլինի ոստիկանության ծառայող:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31