Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է փակվում գեներալ Մանվելի հայրենի գյուղի՝ Արշալույսի արվեստի դպրոցը. Ա1+

Հունվար 19,2022 18:21

Ա1+. Երեկվանից համացանցում լուրեր էին շրջանառվում, որ փակվել է Արմավիրի մարզի Արշալույս գյուղի արվեստի դպրոցը։

Հիշեցնենք՝ խոշորացումից հետո Արշալույսը ընդգրկված է Խոյ համայնքի կազմի մեջ։

Շրջանառվող լուրի իսկությունը պարզելու համար «Ա1+»-ը կապ հաստատեց Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ։

«Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, իմ որոշմամբ արվեստի դպրոցի փակվելու որոշում չի կայացվել։ Դուք կարող եք կապվել Արշալույսի համայնքապետարան։ Այնտեղ ավելի կոնկրետ ձեզ կասեն»,- ասաց Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը։

Արշալույսի արվեստի դպրոցից «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեցին․ «Այս պահին միայն բանավոր ձևով մեզ տեղյակ են պահել, որ դպրոցը չի գործում։ Ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել։ Ի՞նչ պատճառով և ու՞մ որոշմամբ է փակվել՝ մեզ չեն ասում»։

Նշենք, որ Արշալույս գյուղում է ծնվել գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որը մահացել է 2020 թ․ նոյեմբերի 19-ին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31