Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահի նախկին օգնականը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Փետրվար 02,2022 18:09

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ և 145-րդ հոդվածների 1-ին մասերը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը.

Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար։

2022-02-01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 01.02.2022թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Դավիթ Առաքելյանի 2022 թվականի հունվարի 31-ի դիմումը` կարգադրում եմ.

1.2022 թվականի հունվարի 31-ից Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ազատել Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից:

2.Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրիվ վերջնահաշվարկի կատարումը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

31.01.2022
Կ-19-Ա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28