Լրահոս
Օրվա լրահոսը

«Պլանավորում են Հայաստանում հիմնել  խոշոր խոզաբուծական ֆերմա». Վահան Քերոբյանը՝ իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո

Փետրվար 03,2022 23:58

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնում է.

«Նոր ավարտվեց հանդիպումս իտալական մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ՝

Agroittica – պլանավորում են Հայաստանում ներդնել 25մլն եվրո և կառուցել թառափի բուծարան և հիմնել սև ձկնկիթի խոշոր արտադրություն Արմավիրի մարզում։

Torri Solare – պլանավորում են Հայաստանում հիմնել արևային վահանակների արտադրություն

Mea – պլանավորում են Հայաստանում ներդնել մոտ 30մլն եվրո և հիմնել խոշոր մսատու տավարաբուծական ֆերմա։ Այն ուղեկցվելու է բիոգազի, կենսահումուսի արտադրությամբ և ժամանակակից սպանդանոցով։

Cinausero Unika – պլանավորում են Հայաստանում հիմնել  խոշոր խոզաբուծական ֆերմա։ Իտալիայի իրենց ֆերմայում, որտեղ աճեցնում են 15հզ գլուխ խոզ, աշխատում է 3 (երեք) հոգի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28