Լրահոս
Օրվա լրահոսը

«Գումարտակի հրամանատարին միանգամից նշանակում են բրիգադի հրամանատար». Սեյրան Օհանյանը չարաշահումների կոնկրետ օրինակներ է բերում

Փետրվար 09,2022 22:11

«Վերջին ժամանակահատվածում նախարարներին արագ-արագ փոփոխություններ են արել, ընդ որում՝ ԳՇ պետ, ՊԲ հրամանատար, պարտության պատճառներից մեկը դա է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա նշեց. «Հիմա լուրջ սխալներ են տեղի ունենում ԶՈՒ-ում, արագ կերպով առաջընթաց են ապահովում մի քանի մարդկանց, մի քանի գեներալներ, կամ ասենք գումարտակի հրամանատարին միանգամից նշանակում են բրիգադի հրամանատար: Ինձնից հետո, օրինակ, հոսպիտալի բաժանմունքի պետին 3 աստիճան շրջանցելով՝ առանց ռազմաբժշկական կրթության նշանակել են բժշկական վարչության պետ:

Պատերազմի հետեւանքները դեռեւս  չուսումնասիրած՝ մեկ տարի էլ չի անցել, բայց գեներալական պաշտոնում պատասխանատու անձնավորություն, որը պետք է պատերազմի ժամանակ պատասխանատվություն կրեր օրինականության, կարգուկանոնի, պարեկային ծառայության, զինված ուժերի ամբողջ շարժը կարգավորումների, ովքեր փախել են մարտի դաշտից, դրանց հայտնաբերելու եւ վերադարձնելու համար, այդպիսի մարդկանց գեներալի կոչում են տվել հիմա՝ առանց ուսումնասիրելու պատերազմի հետեւանքները»:

Սեյրան Օհանյանը կոնկրետ օրինակներ բերեց. «Մարդ կա, որը զորամասի հրամանատար է եղել 13 տարի, նյութական պատասխանատվության զորամասի հրամանատար, ես ազատել եմ պաշտոնից: Ինձնից հետո տվյալ անձնավորությանը նորից նշանակել են նյութական պատասխանատվություն կրող պաշտոնի՝ ԶՈՒ պահեստի, նյութատեխնիկական ապահովման զորամասի հրամանատարի պաշտոնի, թող դրա համար պատասխանատվություն կրեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28