Լրահոս
Օրվա լրահոսը

Զորամասը լքած Վլե Ֆերոյանի ահազանգով՝ հրամանատարի դեմ քրեական գործ է հարուցվել

Փետրվար 18,2022 16:08

Հունվարի 31-ին բանակ զորակոչված ու մեկ օր անց զորամասից փախուստի դիմած ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանին Ռազմական ոստիկանությունն այլեւս նույն զորամաս չի ուղարկել:

Հիշեցնենք, որ նորակոչիկի տատիկն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ իր թոռանը Կապանի զորամասում ճնշումների են ենթարկել, մասնավորապես՝ հրամանատարը, բռնություն գործադրելով, ստիպել է թոռանը մաքրության գործ անել:

Ռոզա Ֆերոյանը նաեւ ասել էր, որ թոռանը ոստիկանություն կհանձնի մի պայմանով, որ այնտեղ խոստանան, որ իր թոռանը նույն զորամաս այլեւս չեն ուղարկի:

Aravot.am-ը Վլե Ֆերոյանի տատիկից՝ Ռոզա Ֆերոյանից, տեղեկացավ, որ թոռանը մի քանի օր Ռազմական ոստիկանությունում պահելուց հետո նախօրեին ուղարկել են Մեղրիի զորամասերից մեկում ծառայությունը շարունակելու:

Նա նաեւ ասաց, որ իրենք չեն պնդում իրենց բողոքը՝ միայն թե թոռնիկը ապահով ծառայություն ունենա ու բարեհաջող ավարտելով ծառայությունը՝ տուն գա:

Քննչական կոմիտեից էլ մեզ հայտնեցին, որ Վլե Ֆերոյանի ահազանգով դեպքի առթիվ փետրվարի 11-ին քրեական գործ է հարուցվել , կազմվել է քննչական խումբ: Զինծառայողի նախկին հրամանատարին միանգամից մի քանի հոդվածներով մեղադրանք է առաջադրվել. Հոդված 309.1. (խոշտանգում), 358.1 հոդվածով (Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը), 360 հոդվածի 3 մասով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը), իրականացվում են քննչական գործողություններ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28