Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ հակամարտության ծագումն ու ներկայիս փուլը, Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմն ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

Փետրվար 18,2022 23:23

Դեսպան Սոս Ավետիսյանն այսօր դասախոսությամբ է հանդես եկել FESEI ռազմավարական և միջազգային ուսումնասիրությունների հիմնադրամում, որի շրջանակներում խոսել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Հայոց ցեղասպանության,  ինչպես նաև Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերների և տարածաշրջանային խնդիրների մասին։

ՀՀ դեսպանը հանգամանորեն ներկայացրել է ԼՂ հակամարտության ծագումն ու ներկայիս փուլը, Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմն ու Ադրբեջանի ռազմական հանցագործությունները։

Դեսպան Ավետիսյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման  և Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորությունների մասին։ ՀՀ դեսպանի դասախոսությանը հետևել է հարցուպատասխանը ուսանողների հետ:

 

Իսպանիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28