Ապրիլի 26-ին դեսպան Սոս Ավետիսյանն Իսպանիայի Գերնիկա-Լումո քաղաքում մասնակցել է 2005 թվականից ի վեր շնորհվող «Գերնիկա» խաղաղության և հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։
Դեսպան Ավետիսյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի «Գերնիկա» մրցանակը, որը շնորհվել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։
ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


















































