Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն համերգ ունեցավ, իսկ Ռեմին մի քիչ հայերեն խոսեց

Փետրվար 28,2022 15:19

Ռեմի Փանոսյանի ջազ տրիոն բացառիկ համերգներով հանդես եկավ Երևանում: Տրիոյի համերգները ներկայացրել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը, Ջազի հայկական ասոցիացիան եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան:

Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացած համերգը բավականին ջերմ անցավ: Ունկնդիրը բաց չէր թողնում ֆրանսիացի ջազային երաժիշտներին, որոնք բարձր տրամադրությունը, որակյալ ջազը ու հումորը հրաշալի մեկտեղել էին մեկ համերգում:

Ու թեեւ այս համերգից անմիջապես հետո պիտի հանդես գային նաեւ «Մեցցո» ակումբում, սակայն չէին կարող անպատասխան թողնել ունկնդրի` եւս մեկ կատարում լսելու ցանկությունը: Համերգին ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն:

Հիշեցնենք, որ Ռեմի Փանոսյան ջազ տրիոն ավելի քան 500 համերգներով հանդես է եկել շուրջ 40 երկրներում։ Տրիոյին հաջողություն է բերել հատկապես In Odd We Trust ալբոմը։ Տրիոյի կազմում են Ռեմի Փանոսյանը` դաշնամուր, Մաքսիմ Դելպորտը` կոնտրաբաս եւ Ֆրեդ Պետիպրեն` հարվածային գործիքներ։

Ինչ վերաբերվում է ծագումով հայ Ռեմի Փանոսյանին, նա ասաց, որ շատ հուզված է Հայաստան այցելելու եւ այստեղ համերգ ունենալու համար: Ռեմի Փանոսյանը նույնիսկ մի քանի հայերեն բառ արտաբերեց, որ երեխա ժամանակ լսել էր պապիկից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28