Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Ողբերգական ավտովթար՝ Բավրա տանող ճանապարհին․ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծայառողներից մեկը մահացել է, երեքը վիրավոր են

Մարտ 13,2022 12:12

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը  08:30-ի սահմաններում, Աշոցք-Գյումրի ավտոճանապարհի «Ղոչի աղբյուր» կոչվող հատվածում տեղի էր ունեցել ավտոթար․ բախվել էին Opel մակնիշի ավտոմեքենան և DAF  մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ում հրդեհ էր  բռնկվել, որի պատճառով մեքենայի ուղևորներից մեկը մահացել էր, հայտնաբերել էին նրա մոխրացած դին, երեք հոգու էլ տեղափոխել էին հիվանդանոց։

Նրանցից երկուսին տարբեր  աստիճանի մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են Աշոցքի բժշկական կենտրոն, իսկ մեկին՝ Գյումրու բժշկական կենտրոն:

Aravot.am -ի տեղեկություններով,  մահացածն ու վիրավորները  ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողներ են։

Հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ այն է՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը։ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:

 

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031