Լրահոս
Օրվա լրահոսը

«Բյուջեի կատարողականում 60%-ը գնումների ճիշտ կազմակերպման հետ է կապված, 40%-ը մարդկային գործոնն է»․ քաղաքապետ

Մարտ 15,2022 18:55

Երեւան քաղաքացի փաստացի եկամուտները կազմել են 81 միլիարդ 729 միլիոն դրամ՝ ծրագրված, ճշտված 85 միլիարդ 801 միլիոն դրամի դիմաց, կատարողականը կազմել է 95,3%։, սեփական եկամուտների կատարողականը կազմել է 99,7%, բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 80 միլիարդ 353 միլիոն դրամի ծախս, ճշտված ծրագրի կատարողականը կազմել է 73,3%։

Բյուջեի կատարողականի ծավալուն հաշվետվությունը տե՛ս այստեղ։

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծը ներկայացնող քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանն ասաց, որ նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունը հիմանանում պայմանավորված են գնումների գործընթացով առաջացած խնայողություններից, պատվիրակված եւ չիրականացված ծրագրերի խնայողություններից։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց՝ 60%-ը գնումների ճիշտ կազմակերպման հետ է կապված, 40%-ը մարդկային գործոնն է, որոնք կարող են ազդեցություն ունենալ ելակետային արդյունքի վրա։

Քաղաքապետը վստահեցրեց՝ գնումների համակարգում փոփոխություններ են նախատեսվում․«Այս պահի դրությամբ նաեւ հանձնարարական կա, որպեսզի բոլոր վարչական շրջանների այն աշխատակիցները, ովքեր գնումների հայտեր են ներկայացնում քաղաքապետարան, իրենց հետ թրեյնինգներ անցկացվեն։ Գնումների պլանի հետ կապված խնդիրներ եւս կան»։

Ապա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արմեն Ներսիսյանը հետաքրքրվեց, թե որ փուլում է վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարան տրամադրելու ծրագիրը, որը նախատեսվել էր դեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակ․«Նախկին քաղաքապետի ժամանակ ասվել է՝ գումարներ ենք ձեռք բերել, պետք է սոցիալական բնակարաններ կառուցենք»։
Փոխքաղաքապետն ի պատասխան ասաց, որ խնդրին տեղյակ է, քաղաքապետի եւ այլ գործընկերների հետ հանդիպել են բնակիչներին․«Նախորդ տարի կար ընդունված ծրագիր, որով նախատեսված էր շուրջ 500 մլն դրամ, որպեսզի այդ գումարով ձեռք բերենք մեկ -երկու սենյականոց բնակարաններ։ Ծրագրի շուրջ բանակցություններ են ընթանում։ Լիահույս եմ, որ շուտով կավարտվի։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ հավելյալ գործիքներով կարող ենք մեր բնակիչների համար հարցը լուծել»։ Քաղաքապետն էլ հավելեց՝ խնդիր կա գնումների գործընթացի հետ կապված․«Նաեւ խնդիր կա մրցույթ հայտարարելու հետ կապված, այդքան երաշխիք բերելու եւ այլն։ Ու այն արժեքը, որ նշված է բնակարանի ձեռք բերման համար, այդպես էլ չհասկացանք, թե այդ արժեքը ինչպես է ձեւավորվել։ Մեկ- երկու շաբաթում վերջնական կավարտենք ու հնարավորություն կլինի ծրագիրն առաջ տանելու»։

Ներսիսյան էլ արձագանքեց՝ ուրախալի լուր է, մեկ-երկու տարուց Արցախի 18 հասցեի վթարային շենքի բնակիչները կունենան նոր բնակարաններ։

Ի վերջո «Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» նախագիծն ընդունվեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031