Լրահոս
Օրվա լրահոսը

Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են. Տիգրան Աբրահամյան

Մարտ 25,2022 11:34

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության տակ պահել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից հատվածները։

Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ բարձունք ադրբեջանական առաջխաղացումը նպատակին չի ծառայել՝ կանխվել է և բարձունքի նկատմամբ վերահսկողություն ապահովել չեն կարողացել, սակայն Փառուխ գյուղից դեպի Քարագլուխ ադրբեջանական ստորաբաժանումները մի քանի հատվածներում դիրքավորվել են։

Ռուսական կողմը փորձում է բանակցությունների միջոցով հասնել ադրբեջանցիների՝ ելման դիրքեր վերադարձին, սակայն այս պահի դրությամբ, ադրբեջանցիները հրաժարվում են հետ քաշվել։

Արցախի Պաշտպանության բանակի փոխանցմամբ, «ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը  կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ:

Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ժամը 09։00 դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031