Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում արձանագրել է մի շարք խախտումներ․ տեղամասերի 37%-ի մուտքերում խոչընդոտներ են եղել

Հոկտեմբեր 25,2026 16:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր մի շարք համայնքներում անցկացվող Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է մի շարք խախտումներ։

Դաշինքի համակարգող Արթուր Սաքունցը ասաց, որ  ժամը 13։30-ի դրությամբ դիտորդական առաքելությունն իրականացվում է 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։

Դիտորդները դիտարկել են 90 տեղամասային հանձնաժողովների նիստեր և այցելել 380 տեղամաս։

Առավոտյան առանձին տեղամասերում արձանագրվել են տեխնիկական և կազմակերպչական խախտումներ։ Մասնավորապես՝ սարքի անսարքության պատճառով զրոյական տեղեկանք չի տպվել, երկու տեղամասային հանձնաժողովներում տեղի են ունեցել նիստի ընթացքի վրա չազդած միջադեպեր, մեկ տեղամասում արձանագրվել է կահավորանքի թերություն, երեքում բացակայել են իրազեկման նյութերը, իսկ մեկ տեղամասում լրացուցիչ քվեաթերթիկները տեղադրվել են ուշացումով։

Դիտարկված 90 տեղամասերից 30 տոկոսում բացակայել են կուսակցությունների վստահված անձինք։ Առավոտյան հանձնաժողովների նիստերի ընթացքում տեղամասերում ներկա է եղել ընդամենը մեկ կուսակցության ներկայացուցիչ։

Դիտարկված տեղամասային կենտրոնների մուտքերի 37 տոկոսում արձանագրվել են խոչընդոտներ, իսկ բուն տեղամասային կենտրոնների 35 տոկոսը գնահատվել է որպես անմատչելի։ Տեղամասերի 5 տոկոսում քվեարկության վայրը գտնվել է երկրորդ հարկում։

Դիտարկված տեղամասերի 16 տոկոսում դիտորդները սենյակային պայմանները գնահատել են անբավարար՝ հիմնականում լուսավորության հետ կապված խնդիրների պատճառով։ Ջեռուցման հետ կապված անբավարար պայմաններ են արձանագրվել դիտարկված տեղամասային կենտրոնների 22 տոկոսում։

Տասը տեղամասային կենտրոններում բացահայտվել են հանձնաժողովների գրանցամատյանում վստահված անձանց մուտքի և ելքի գրանցման հետ կապված խախտումներ։ Արդյունքում՝ որոշ դեպքերում միևնույն կուսակցությունից մեկից ավելի վստահված անձ է ներկա եղել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031