Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Ապրիլ 13,2022 23:25

Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:

Այս օրերին 22-ամյա ֆուտբոլիստը Երևանում է: Այսօր Գալոյանը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Հանդիպումից հետո ֆուտբոլիստն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ դրական տպավորություններ ունեմ: Առաջին անգամ եմ Հայաստանում: Ինձ շատ լավ ընդունեցին: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես պատրաստ եմ նույն խանդավառությամբ աշխատել, որպեսզի ամռանը, եթե մարզիչն ինձ հրավիրի, միանամ հավաքականին:

Դիտել եմ հավաքականի հանդիպումներն աշնանը, ինչպես նաև վերջին ընկերական հանդիպումները: Խաղադաշտում հանդիպել եմ Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև Արտյոմ Ավանեսյանին, ում ճանաչում եմ դեռ դպրոցից: Մյուս տղաների հետ անձամբ ծանոթ չեմ:

Ինձ ամենալավը զգում եմ կենտրոնում, բայց կախված մարզչի առաջադրանքից՝ կարող եմ խաղալ ինչպես ձախից, այնպես էլ աջից, կամ նույնիսկ երկրորդ հարձակվողի դիրքում:

Առայժմ ամաչում եմ շատ խոսել հայերեն, որովհետև կարող է ինչ-որ բաներ խառնեմ: Կարծում եմ՝ ընթացքում կսովորեմ հայերեն և երկրպագուներին կդիմեմ հայերենով: Ես կաշխատեմ, որպեսզի արդարացնեմ մարզչական շտաբի և ֆեդերացիայի վստահությունը»:

Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 25-ին՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Ֆուտբոլային ուղին սկսել է ռուսական «Տորպեդոյի» դպրոցում։ Հենց «Տորպեդոյում» էլ կայացել է Արթուրի նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

Գալոյանը 2020 թվականին «Տորպեդոյից» տեղափոխվել է Ռուսաստանի ՖԱԼ-ը ներկայացնող «Վելես» ակումբ, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։

 

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930