Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկյուններում մնացած կամ պոլի շոր սարքած «դուխով» շապիկներն ու գլխարկները բերեք այստեղ»․ Աղվան Վարդանյան

Ապրիլ 18,2022 19:30 Share
Աջակցեք aravot.am-ին

«Նպատակն է ՀՀ-ն մաքրել Նիկոլ Փաշինյանի խմբակից նաեւ բառի ուղիղ իմաստով։ Առաջարկ ունեմ, խնդրում եմ տարածել»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա նշեց․ «Մի ժամանակ ՀՀ-ն լցված էր «դուխով» գլխարկներով, Նիկոլի պատկերով շապիկներով եւ այլ ատրիբուտներով։ Այն քաղաքացիներին, որոնք հասկանում են, թե Նիկոլն ինչ է բերել այս երկրի գլխին, առաջարկում եմ իրենց տներում անկյուններում մնացած կամ պոլի շոր սարքած «դուխով» շապիկներն ու գլխարկները բերել այստեղ, կուտակել։ Հայաստանը մաքրենք այդ աղբից»։

Հիշեցնենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները, նրանց համակիրներն ու մի շարք այլ հասարակական-քաղաքական գործիչներ ապրիլի 17-ից նստացույց են անում Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, Արցախն ու ՀՀ-ն զիջումների չտանելու պահանջներով։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: