Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում տեղի կունենա առաջին մեծ գաստրոփառատոնը

Ապրիլ 27,2022 23:45

Մայիսի 6-ից 8-ը Դիլիջանի քաղաքային զբոսայգում տեղի կունենա GASTROFEST եռօրյա գաստրոնոմիական փառատոնը, որի ընթացքում ավելի քան 20 մասնակիցներ, այդ թվում՝ ռեստորաններ, սրճարաններ, բնական մթերքներ և խմիչքներ արտադրողներ Հայաստանի տարբեր մարզերից հյուրերին կներկայացնեն իրենց արտադրանքը: Այդ մասին Aravot.am-ին հայտնեցին փառատոնի կազմակերպիչները։

Գաստրոփառատոնը կանցնի քաղաքային տոնավաճառի ձևաչափով, որտեղ համտեսներից բացի կլինի կենդանի երաժշտություն, պարի վարպետաց դասեր, ինչպես նաև գաստրոնոմիկ քվեսթ: Փառատոնի կազմակերպիչն է GotoArmenia տուրիստական նախագիծը:

Փառատոնի մասնակիցները հյուրերին կառաջարկեն ճաշատեսակների և խմիչքների հավաքածուներ, որոնցով հայտնի է իրենց տարածաշրջանը, կպատմեն իրենց խոհարարական ավանդույթների և սեփական հեղինակային հայեցակարգի մասին:

Գաստրոնոմիկ քվեստի շրջանակներում հյուրերը կկարողանան կատարել խոհարարների հատուկ առաջադրանքները և ստանալ մրցանակներ: Փառատոնային ամեն օրն ուղեկցվելու է հայ երաժիշտների և խմբերի կողմից, այդ թվում կլինեն Միքայել Ոսկանյան, Tmbata Orchestra, Tiezerk Band, Aveluk, Rozental, Hayk Karoyi, Nick Ter-Hovhannisyan, Dave Geodakyan, Arman Peshtmaljyan և Serjo.

«Կարին» պարային համույթը կանցկացնի պարի վարպետաց դասեր, որոնց ընթացքում ցանկացած հյուր հնարավորություն կունենա սովորել հայկական ժողովրդական պարեր:

Փառատոնում գործելու է նաև «Զինվորի տուն» բարեգործական տաղավարը, որտեղից հնարավոր կլինի գնել 44-օրյա պատերազմի մասնակիցների պատրաստած հեղինակային հուշանվերներն ու ձեռքի աշխատանքները:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930