Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը թռնելու է, դուք չհասցնեք, բայց Նիկոլն էլ չի հասցնելու»․ Իշխան Սաղաթելյանը՝ ՔՊ-ականների արձագանքների առիթով

Մայիս 01,2022 21:31

«Ծրագրավորված, հերթականությամբ, կարգուկանոնով գնում եք առաջ, գիտենք՝ ուր, ինչի համար ենք գնում ու նաև ասել ենք՝ մինչև վերջ»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնելով, որ դիմել էր ՔՊ-ականներին և անդրադառնալով նրանց արձագանքներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հավանաբար տեքստերը Նիկոլն է գրել, տվել։ Նրանք մեզ համար ոչ մի բան են, շարունակում եմ դիմել խմբակցության այն մարդկանց, որոնք արյունոտված չեն, դավաճանության մեջ չեն և եթե չեն ուզում լինել, պիտի միանան ժողովրդին։ Այստեղից ասում եմ՝ տղերք, Նիկոլը փախչելու է, հետևաբար զգուշացնում եմ՝ ընդամենը կոչ եմ արել՝ ձեր ամեն ասածի համար պատասխան եք տալու։ Նիկոլը թռնելու է, դուք չհասցնեք, բայց Նիկոլն էլ չի հասցնելու»։

Նա հիշեցրեց՝ մարդիկ հաճախ հարցնում են՝ ո՞րն է այն օրը, որ հաջողության ենք հասնելու, այնուհետև պատասխանեց․ «Այդ օրը այսօր է, վաղն ու մյուս օրը։ Ձեր ներկայությունը կարևոր է։ Այսպես ամուր ու պինդ պիտի կանգնենք մինչև վերջ։ Ձեզնից յուրաքանչյուրից կախված է մեր պայքարի հաղթանակը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031