Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աննա Գրիգորյան. «Երբ ի պաշտոնե Հայաստանի ԱԽ քարտուղարը Ադրբեջանից է ճշտում, թե որն է Հայաստանի տարածքը, սա արդեն աբսուրդի է հասնում» (ֆոտոշարք)

Մայիս 01,2022 22:04

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը պատասխանելով հարցին, թե օրվա ընթացքում տեղեկություն էր տարածվել, որ առավոտյան եւ ցերեկը Երեւանի մուտքերը փակ էին եւ իրենց հետ նման բան եղե՞լ է, ասաց. «Ես տեղեկացված եմ, որ Սյունիքից եկող ճանապարհին անցակետ է տեղադրված, եւ մեքենաները խուզարկվում են: Գալ թույլ չտալու մասին տեղեկություն չունեմ: Այդ ստուգումները, հավանաբար, նրա համար էին, որ մարդիկ չհասցեն ժամը 16:00-ին լինել Ֆրանսիայի հրապարակում: Ամեն դեպքում մեր քաղաքացիները վճռական են: Մեր կողմը որեւէ սադրանքի նպատակ չունի եւ որեւէ կերպ չի ենթարկվելու սադրանքների: Իշխանությունը մեկ բան պետք է հստակ հասկանա.  մեր պայքարը հանուն մեր երկրի պայքար է, բայց այդ պայքարում մենք դուրս չենք գալու մեր մյուս հայրենակիցների դեմ»:

Հարցին, թե հասարակությունն ընկալո՞ւմ է Ալիեւի այն հայտարարությունների վտանգները, թե Սյունիքը, Երեւանը, Սեւանը ադրբեջանական են, որ Հայաստանը բանակ չպետք է ունենա, իսկ երեկ էլ՝ որ հայերը չպետք է շատանան, ինչին հաջորդեց ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հարցադրումը, թե Ադրբեջանը պետք է հստակ ասի, թե ինչ տարածքներ է իրենը համարում, Աննա Գրիգորյանը պատասխանեց. «Ադրբեջանը միշտ է ցանկացել, որպեսզի Հայաստանը գոյություն չունենա: Բայց երբ ի պաշտոնե Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Ադրբեջանից է ճշտում, թե որն է Հայաստանի տարածքը, սա արդեն աբսուրդի է հասնում: Իհարկե, բազմաթիվ այլ բաներ էլ են աբսուրդի հասցրել, հետեւաբար, օր առաջ այս իշխանություններից ազատվելը մեզ հնարավորություն կընձեռի ինչ-որ ձեւով ոտքի կանգնել եւ հասկանալ, թե ինչ ձեւով ոտքի կանգնել, շտկել իրավիճակը»:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ ասաց, որ գործող իշխանությանը հեռացնելուց հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն: «Մոդելը քննարկվել է: Այնտեղ պատասխանատու պաշտոններ կստանձնեն մարդիկ, որոնք լավագույնն են իրենց ոլորտներում: Որոշ ժամանակ հետո կկազմակերպվեն ընտրություններ, եւ քաղաքացիները իրենք կորոշեն, թե որ քաղաքական ուժին են իրենց ձայնը տալիս: Իսկ այս պահին այս պայքարը որեւէ քաղաքական ուժի համար չէ: Համազգային զարթոնք պետք է լինի, համազգային դիմադրություն, որից հետո՝ կառավարություն, որն իր առջեւ դրված խնդիրները լուծի»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031