Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքն ու ՔՊ-ն ամեն ինչ բացահայտել են, էլ ի՞նչ բացահայտեն, դիագնո՞զը»․ Հայկ Մամիջանյան

Մայիս 05,2022 12:47 Share

«Տարբեր «կալիբրի» ՔՊ-ականների հայտարարությունները մեկնաբանելու ցանկություն չունեմ, որովհետեւ երբ երեկ ԱԺ գնալիս տեսա մի քանի շերտ ոստիկաններին, այլ կերպ չեմ կարող անվանել, քան բնազդային վախ։ Այդպիսի մարդկանց ի՞նչը մեկնաբանես»,-Երեւանի կենտրոնում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով խորհրդարանում երեկվա խառնաշփոթ իրավիճակին։

Թե ինչո՞ւ էին ՔՊ պատգամավորներն ու Փաշինյանը րոպեներ շարունակ ծափահարում, նա նշեց․ «ՔՊ-ի արած որեւէ բան ինձ համար հասկանալի չէ։ Այդ մարդիկ ԱԺ-ում սովորություն ունեն ծափահարելու ղեկավար կոչեցյալի զեղումներից հետո՝ բացարձակ չհարգելով եւ չգիտակցելով ոչ զոհերի հարազատների վիշտը, ոչ ՀՀ ներկա իրավիճակը։ Երբ ասելիք չկա, հեշտ է ծափ տալը»։

Նկատառմանն ի պատասխան, որ ըստ ՔՊ պատգամավորների եւ Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմությունը վախեցավ, որ Փաշինյանը բացահայտում է անելու, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Գողը միշտ առաջինն է գոռում «գող»․․․ինչի՞ց վախենանք, փողոցում քայլում ենք, գիշերում վրաններում․․․մենք ավելի ենք վախենում, քան մի քանի ոստիկանական շարքով պաշտպանվողնե՞րը։ Ծիծաղելի է։ Վախենայինք՝ փողոցում չէինք լինի»։

Հարցին՝ այնուամենայնիվ, ի՞նչ բացահայտման մասին էր ակնարկում Փաշինյանը, Մամիջանյանը պատասխան հարցադրում արեց․ «Էլ ի՞նչ կարող է բացահայտել, երբ արդեն բացահայտել է, որ Սյունիքի հանձնումը եղել է իր որոշմամբ, որ մոբիլիզացիայի մեջ թերացել է ինքը, որ կարող էր կանխել պատերազմը, որ Շուշին երբեք չի եղել բանակցային սեղանին։ Իր թիմակիցներն էլ են բացահայտել, երբ ասել են, որ 2019թ․-ին սեղանին փուլային տարբերակ է եղել։ Ամենակարեւորը՝ ինքը քողարկված տեսքով, իսկ ՔՊ-ականները՝ բացահայտ, ասել են իրենց պլանները՝ չպայքարել Արցախի կարգավիճակի համար, նվազեցնել նշաձողը եւ կասկածի տակ դնել գաղափարը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ուստի էլ ի՞նչ բացահայտեն, դիագնո՞զը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031