Լրահոս
Օրվա լրահոսը

Քննիչներ են գալիս, դատախազներ, ասում են՝ ժողովուրդ, ձեր կողքը կանգնած ենք, հուպ տվեք. Վարդեւանյան

Մայիս 06,2022 23:26

«Երբ առանց Նիկոլ Հայաստանն իրականություն կդառնա, նախկին թե ներկա բոլոր այն ոստիկանները, որոնք անթույլատրելի վարքագիծ են դրսեւորել, որոնք իրենց խուժանի պես են պահել, պատժվելու են»,-այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավաքին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում քննիչներ, դատախազներ գալիս են իրենց հետ հանդիպում են՝ հեռախոսները դնելով մի կողմ ու շշուկով խոսելով, ասում են՝ մենք հայ ժողովրդի հետ ենք. «Ասում են՝ ձեր կողքը կանգնած ենք, հուպ տվեք, առաջ գնացեք: Բայց հետը թաքուն մի հատ ծանուցագիր են ուղարկում՝ բա կգաք մի հատ հարցաքննության: Այդ քննիչներին ասում ենք՝ տղերք, չի աշխատելու դա, որ հետո ասեք՝ ժողովուրդ ջան, Նիկոլը գնացել է, բայց հիշում եք՝ մենք շշուկով խոսում էինք: Չի՛ լինելու, դուրս եք շպրտվելու, սթափվե՛ք»:

Արամ Վարդեւանյանը պատասխանեց այն մտահոգություններին, թե ինչ է լինել, երբ Նիկոլ Փաշինյանը հեռանա:

Ասաց, որ բալային համակարգն են վերացնելու, օրենսդրական հիմքեր են դնելու, որ կալանքը լինի բացառիկ միջոց եւ չազդի թոշակների վրա, համաներման հարց են քննարկելու. «Հայաստանը չի լինելու ոստիկանապետություն, չի լինելու բռնապետություն»:

Նա էլ վանկարկեց՝ «առանց Նիկոլ Հայաստան»:
Արամ Վարդեւանյանի խոսքով, երբ հաղթանակի կամրջի մոտ բախվել են ոստիկանության բերետավորներին, երթին մասնակից քաղաքացիների թիվն ավելացել է. «Ոստիկան լինի, ինչ էլ լինի, միասնական ուժով անկասելի ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031