Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերը դեռ խորապես չեն ընկալում, չեն հասկանում, որ հրաշքի նման այս հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն մեր ժողովրդի եւ նրա մարտիկների ոգու, հերոսականության եւ քաջարիության եւ ամբողջ պատմությամբ ապացուցված կռվելու հմտությունների շնորհիվ

Մայիս 12,2022 21:25

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

1994 թվականի մայիսի 12֊ին ստորագրվեց Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ զինադադարը, որն ազդարարեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում հայ ժողովրդի պատմական հաղթանակը։

Հայաստանի եւ Արցախի ժողովուրդները, բանակները, կամավորականները, երկու հանրապետությունների իշխանությունների կազմակերպական հմուտ ղեկավարությամբ, կատարեցին անհնարինը, ծնկի բերելով ագրեսորին  մի պատերազմում, որում հակառակորդն ուներ ժողովրդագրական եւ տնտեսական ռեսուրսների, զինամթերքի եւ սպառազինությունների բազմապատիկ առավելություն։

Շատերը, սակայն, դեռ խորապես չեն ընկալում կատարվածի էությունը, չեն հասկանում, որ հրաշքի նման այս հաղթանակը ձեռք է բերվել ոչ միայն մեր ժողովրդի եւ նրա մարտիկների ոգու, հերոսականության եւ քաջարիության եւ ամբողջ պատմությամբ ապացուցված կռվելու հմտությունների շնորհիվ։

Ինչպես միշտ մարդկության պատմության մեջ, վճռորոշ դերը խաղացել են ճիշտ վարած քաղաքականությունը, ճակատագրական պահերին ընդունված ճիշտ քաղաքական որոշումները եւ իրականացված գործողությունները, բարդ ընտրանքների առաջ կողմնորոշվելու եւ ռազմավարական միակ ճիշտ կուրս ընտրելու ունակությունը։

Այս խոսակցությունը հատկապես կարեւոր եմ համարում, քանի որ անդրդվելի համոզմունք ունեմ, որ ապագա ունեն միայն այն ազգերը, որոնք զարգացնում են խորաթափանց քաղաքական մտածելակերպը եւ ռազմավարական մտածողության կարողությունը։ Հենց այդ հարթության մեջ ստորեւ ներկայացնում եմ հաղթանակի քաղաքական բաղադրիչները (Մանրամասները բացված են կից նյութում

ՇԱՐԺՈՒՄԸ

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ

ԲԱՆԱԿԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՃԻՇՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՐԸ ԵՒ 907 ԴՐՈՒՅԹԸ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՒ ՕԴԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՋԻՀԱԴԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031