Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի քաղաքացիները տուգանքի մատերիալից վերածվել են կալանքի մատերիալի». Էդգար Ղազարյանը՝ Ավետիք Չալաբյանի կալանավորման մասին

Մայիս 14,2022 23:00

«Իրավապահ համակարգի այս գործողությունները հանդիսանում են իրավական հետապնդում եւ ուղղված են լռեցնելու ազատ խոսքը»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ԵՊՀ դասախոս, «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

«Այն մասնավորապես ուղղված է Ավետիք Չալաբյանի դեմ, որը վերջին շրջանում հատկապես ակտիվ ելույթներ էր ունենում եւ թիրախավորված քննադատում էր գործող իշխանությունների քաղաքականությունը, կենսագործունեության բոլոր ոլորտներում, հատկապես անվտանգային։ Սա է մեր ընդհանուր դիրքորոշումը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանի բնակարանում մայիսի 12-ի երեկոյան խուզարկություն էր կատարվել, հետո նրան բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք։

Ավելի ուշ, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցելու նպատակով ֆինանսապես շահագրգռելու կասկածանքով։

«Համախմբում» նախաձեռնության անդամ Էդգար Ղազարյանի կարծիքով էլ գործ ունենք շինծու ու պրիմիտիվ գործի հետ. «Ես շատ զարմացած եմ, որ այս ասուլիսին չեն մասնակցում Ագրարային համալսարանի 2 հազար ուսանողներ՝ պարոն Թոռնիկի գլխավորությամբ։ Եթե Նիկոլն ու իր Թոռնիկը ճիշտ լինեին, այս շինծու քրեական գործն իրական լիներ, գոնե այսօր այստեղ պետք է լինեին 2 հազար ուսանողները, որոնք 12 ձվի գնով պետք է համաձայնեին մասնակցելու հանրային միջոցառումներին»:

Էդգար Ղազարյանի բնութագրմամբ, Ավետիք Չալաբյանի գործն ապացուցում է, որ «Հայաստանի քաղաքացիները տուգանքի մատերիալից վերածվել են կալանքի մատերիալի.
սա նշանակում է, որ ցանկացած պահի մեզանից յուրաքանչյուրի կարող են ձերբակալել ու կալանավորել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031