Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի լինի». Իշխան Սաղաթելյան

Մայիս 19,2022 22:40

«Մեր երկրին, Արցախին որեւէ մեկը այդքան վնաս չի հասցրել, ինչքան այսօրվա խմբակը, սրանց գործունեության  արդյունքում թշնամուն է մնացել 187 գյուղ, 6 քաղաք, տնից, ապրուստի զրկվել է 38500 քաղաքացի, թշնամուն է հանձնվել 591 խաչքար, 39 բերդ, ամրոց ու սրբավայր., 4000 պատմամշակութային հուշարձան, 12  թանգարան, թշնամուն է մնացել մեր հայրենիքի 72 %-ը…Հիմա Նիկոլ, դու ինչ թալանից ես խոսում, էս երկրի թիվ 1 թալանչին ու ավերիչը, քանդողը դու ես, քո բլեֆներն այլեւս չեն անցնում»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: Նա ասաց, որ հայ մարդը փողոց է դուրս եկել հանուն Արցախի ու Հայաստանի:

Սաղաթելյանը հավելեց, որ մայիսի 20-ին փողոցներ չեն փակվելու: Նա բոլորին առավոտյան 9:30 հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ, ասաց, որ կարեւոր գործ կա անելու: «Վաղը ունենք հատուկ ծրագիր, տարբեր պատճառներից ելնելով՝ դետալներն այսօր չեմ հրապարակում, այո, լինելու են նաեւ անհնազանդության ակցիաներ, Հայաստանում կա միջազգային պատվիրակություն, մեր ձայնը պետք է լսելի դառնա: Կան միջոցառումներ, որտեղ ժողովրդի ձայնը պետք է լսելի դառնա, մեր ակցիաները կշարունակվեն մինչեւ 19:00 եւ այդ ժամին կրկին հրավիրում ենք հանրահավաքի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031